Տարօրինակ բառեր

Հորինունկ

Կար-չկար մի աղջիկ կար։ Այս աղջկա  անունը Սուզան էր։ Սուզանը ուզում էր սովորել աշխարհի ամենատարօրինակ բառերը։

Օրինակ՝ արև ու ծաղիկ,  արևածաղիկ։  Շատ էր ուզում սովորել բարդ բառեր, ամեն օր իր ուսուցչին հարցնում էր .

-Ե՞րբ  ենք վերջապես  սովորելու տարօրինակ բառեր։

– Սուզանա , մենք տարօրինակ բառեր սովորելու ենք  մյուս շաբաթ, – պատասխանում էր ուսուցչուհին։ 

Սուզանան, հասավ տուն , իր դասերը վերջացրեց  ու որ մայրիկին հարցրեց.

– Մայրի’կ,  դու ոնց ես սովորել տարօրինակ բառերը։

– Սուզանա,  ես տարօրինակ բառերը սովորել եմ տանը,  ես դպրոցում չեմ սովորել։

– Այսինքն,  մայրի՛կ։

– Երբ ես փոքր երեխա  էի , ես քո նման ուզում էի սովորել տարօրինակ բառեր, որ ոչ մեկ չհասկանար , միայն ես եւ իմ ընկերուհիները։ Ես հորինում էի այդ տարօրինակ բառերը։

– Մայրիկ,  ես չէի պատկերացնում, որ կարելի է հորինել։ 

Մյուս օրը  Սուզանան գնաց դպրոց ու ասաց իր ուսուցչին.

– Կարո՞ղ եմ ես իմ հորինած տարօրինակ բառերը ասել ընկերներիս։

– Այո , Սուզանա ,իհարկե, մեզ էլ է շատ հետաքրքիր։

Սյուզանը ուրախացավ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *