Իմ մայրիկը

Ստեղծական աշխատանք

Իմ մայրիկի աննունը Մանե է։

Իմ մայրիկը ծնվել է օգոստոսի 27-ին։

Իմ մայրիկը 43 տարեկան է։

Իմ մայրիկը շատ սիրուն է և շատ բարի։

Իմ մայրիկը ծնվել է Հայաստանում։

Իմ մայրիկը Ամերիկա է գնացել 23 տարեկանում։

Ես շատ եմ սիրում իմ մայրիկին։

Ես շատ եմ սիրում մայրիկիս հետ ճաշ պատրաստել։

Իմ մայրիկը շատ է սիրում ուրիշ երկրներ գնալ։

Իմ մայրիը շատ լավ է ճաշ պատրաստում։

Ձոն հոկտեմբերիկի

Արև՛ ունես քո աչքերում,
Քո աչքերում, քո ձեռքերում,
Քո այդ փամփլիկ թաթիկներում,
Քո Խատուտիկ աչիկներում: —
Քո խատուտիկ աչիկներով
Պիտի նայե՛ս մի օր հեռուն,
Դրո՛շ պիտի պահես մի օր
Քո ամրացած ձեռիկներում, —
Ու չմարող իմ երգերով
Պիտի գնաս դեպի գրոհ:

Հարցեր գրողին՝ Ալվարդ Հովսեփյանին

1. <<Այսպես լինում է հեքիաթներում>> գիրքը ո՞ւմ եք նվիրել։

2. Ձեր գրած հեքիաթներից ամենաշատ ո՞րն եք հավանում։

3. Ե՞րբ եք գրել ձեր առաջին գիրքը։

4. Դուք ավելի շատ հեքիաթներ եք գրել, թե՞ բանաստեղծություններ։

5. Դուք միայն գրող եք, թե՞ ուրիշ գործով էլ եք զբաղվում։

6. Դուք կենդանիներ սիրո՞ւմ եք։

7. Դուք երազանք ունե՞ք։

8. Կատարվել է ձեր երազանքը։

9. Քանի՞ թոռնիկ ունեք։

10. Ձեր թոռնիկները կարդում են ձեր գրած գրքերը։

Ինչպես ճանանչեցի Հովհաննես Թումանյանին

Ես Հովհաննես Թումանյանի հեքիաթներին ծանոթացել եմ երրորդ դասարանում։

Ես կարդացել եմ <<Շունն ու Կատուն>> , <<Սևուկ ուլիկ>>, <<Անահիտը>>։

Անգլերեն եմ կարդացել <<Երեք արջերը>>։

Ամեն օր ընդանուր պարապմունքին երգում ենք <<Կաքավի գովքը>>, <<Ախ ինչ լավ է>>,

<<Ճնճղուկները>> երգերը։

Դիտել եմ Հովհաննես Թումանյանին մասին մուլտֆիլմ, որ տասնյոթ տարեկանում գրել է <<Շունն

 ու կատուն>>։

Հովհանես Թումանյանը ուներ տաս երեխա։

Իմ սիրած էպոսը <<Սասունցի Դավիթ>> Էպոսն է։

Ամենից լավ տունը

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ
Ու ջուրն աղմըկում, անվերջ փըրփըրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,

Մի գորշ խըրճիթում,
Մի հին խըրճիթում,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Մի օր էլ եկավ անհանգիստ տըղան,

Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն է,

Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Թո՛ղ գընամ շըրջեմ աշխարհից աշխարհ,
Ճամփորդեմ լավ-լավ տըներ տեսնելու,
Ամենից լավը ընտրեմ մեզ համար,

Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու
Էս գորշ խըրճիթից,
Էս հին խըրճիթից,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

Ու գնաց, երկար թափառեց տըղան,
Մեծ ու հոյակապ շատ տըներ տեսավ,
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ
Էն գորշ խըրճիթը,

Էն հին խըրճիթը,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

«Գըտա՞ր, զավա՛կըս», հարցըրեց մայրը,
Ուրախ, նայելով իր տըղի վըրա։

«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն Է,
Գետի եզերքին,

Ծառերի տակին»։

Առաջադրանքներ

Գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

եզերք – անկյուն

խրճիթ – տուն

հոյակապ – շքեղ

ուրախ – զվարթ

Գրի՛ր տրված բառերի հականիշները։

անհանգիստ – հանգիստ

տակ – վրա

հեռանալ – մոտենալ

հին – նոր

Բնութագրի՛ր բանաստեղծության հերոսին։

Տունը և տղան նա ուզում էր ամենլավ տունը գտնել նաև հոգատար էր։

Բանաստեղծությունից դո՛ւրս գրիր տղային բնութագրող հատվածները։

Մի շատ անհանգիստ տղա էր ապրում

Առանձնացրո՛ւ բանաստեղծության գաղափարը արտահայտող տողերը։

Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն Է,
Գետի եզերքին,

Ծառերի տակին։

Բնութագրի՛ր մորը։

Բարի և սիրող։

Փորձի՛ր արձակ շարադրել բանաստեղծությունը։

Էնտեղ, որտեղ հովը խաղում է ազատ
Ու ջուրն աղմըկում, անդաթար փըրփըրում,
Էնտեղ իր բարի, հոգատար սիրող մոր հետ
Մի շատ չարաճճի տղա էր բնակվում

ապրում էին գետի եզերքին ծառերի տակ, մի հին մռայլ խրճիթում։

Առակներ

Բամբասում են երկու գորշ սարդ,
Փնովում տան հին ավելին.
– Չար վհուկ է, չորուկ կախարդ
Այս մազաթափ, խեւ մաքրուհին:

4

Քստքստալով պտտվում է,
Իբր սրբում անկյուն ու պատ,
Արածն իր պես՝ փնթի-մնթի,
Ամեն գործը՝ կիսատ-պռատ:
Իսկ մենք սարդ ենք, պատի զարդ ենք,
Հյուսում ենք նուրբ ոստայն ու ցանց,
Բազմում ենք միշտ վերեւներում
Ու վերից ենք նայում ոմանց:
Այնքան անցան չափ ու սահման
Մեծաբերան գորշ սարդերը,
Մինչեւ մի օր չդիմացան
Խեղճ մաքրուհու պիրկ նյարդերը:
– Ինչքա՞ն պիտի տգետներն այս
Զազրախոսեն անկյուններում,
Զարմանում եմ ես ինձ վրա,
Թե ինչու եմ անվերջ ներում:
Ասաց ավելն ու ձգվեց վեր,
Այնպես տվեց մի զիլ ապտակ,
Որ սարդերը սարդոստայնով
Թրմփացին ոտքերի տակ:
– Ես կջնջեմ ձեր ցեղը ողջ,
Կվերանաք իսպառ, անհետ,
Որ չփորձեք էլ շփոթել
Բարությունս թուլության հետ:

5

ՃԱՄՓՈՐԴ ՎԱՌԵԿԸ
Աղվեսը գրեց մի երկար ուղերձ
Եվ հավանոցի պատին փակցրեց.
«Ուզում եմ գնալ մեծ զբոսանքի,
Վայելել համն ու բերկրանքը կյանքի:
Հարկավոր է ինձ ձեր միջից ընտրել
Հետս ճամփորդող մի ազնիվ ընկեր:
Կտամ բարձր գին, չեմ լինի ժլատ,
Ոսկեհատ կուտն էլ կլինի առատ:

6

Թագուհու նման կպահեմ նրան,
Հագի ծիրանին՝ վառ ու հուրհան:
Ծեր եմ ես արդեն եւ չունեմ ժառանգ,
Եղածս իրեն կթողնեմ կտակ»:
Երբ հավերը այս գիրը կարդացին,
Աղվեսի վրա կուշտ քրքջացին.
– Քեզ է՞լ հավատանք, շա՜տ էլ որ հավ ենք…
Մեծերի խոսքը կտրեց մի վառեկ.
– Ի՞նչ կա այս տաղտուկ, գորշ հավանոցում,
Ձեր կյանքը փոխել ինչո՞ւ չեք փորձում:
Ես համաձայն եմ այդ աշխատանքին,
Գնամ, միջավայր մտնեմ մի կարգին։
Եվ պայման կնքեց նա աղվեսի հետ,
Որ ճամփա ընկնեն հենց վաղը եւեթ:
Ինչ ուներ-չուներ, հավաքեց, կապեց,
Մախաղը ուսին՝ վաղ ծեգին կանգնեց:
Աղվեսը եկավ ճիշտ ժամանակին՝
Քնքուշ, սիրալիր ժպիտը դեմքին,
Թեւանցուկ արած վառեկին հիմար՝
Տարավ, որ շրջեն աշխարհեաշխարհ…
Մեծ զբոսանքը տեղում վերջացավ,
Երբ «բարերարը» բուն գործին անցավ:
Ճամփորդ վառեկից թողեց հիշատակ
Փափուկ բմբուլն ու մախաղը դատարկ:

7

ԹԻԹԵՌՆԻԿՆ ՈՒ ՄԵՂՈՒՆ
Թիթեռնիկին ասաց մեղուն.
– Ինչո՞ւ ինձ հետ դու չես խաղում:
Չեմ գնալու այսօր գործի,
Արի՛ խաղանք պահմտոցի։
Տե՜ս, թե ինչքան զառ-վառ, գույն-գույն
Ծաղիկ ու թուփ կա մեր այգում:
Բայց չեմ քաղի այսօր նեկտար,
Հանգստյան է օրն ինձ համար:

8

Համաձայնեց թիթեռնիկը,
Հաշվեց մեկից մինչեւ հինգը,
Ամուր փակեց նուրբ աչքերը,
Մինչ պահ մտներ ոսկեթեւը։
Թռավ մեղուն ու գտավ փակ
Նորափթիթ ծաղկեպսակ։
– Թիթե՜ռ, թիթե՜ռ, դե՛, տեսնեմ քեզ,
Գլուխ գովիր, թե ինձ գտնես:
Ծաղկի գրկում ախորժելի
Մեծ բաժակ կար՝ նեկտարով լի։
– Մի՛շտ ճիշտ տեղում,– ցնծաց մեղուն,–
Բախտս ձեռքից բաց չեմ թողնում:
Իսկ երբ հյութի համն էլ առավ,
Թիթեռն իսպառ մտքից թռավ:
Կիսատ թողած պահմտոցին՝
Իսկույն անցավ իր լուրջ գործին:
Էլ ի՜նչ թիթեռ, էլ ի՜նչ հանգիստ,
Զբաղված է ինքը շատ խիստ:
Եվ պաշարը օրվա բեղուն
Շալակն առած՝ թռավ մեղուն:
Իսկ անտեղյակ թիթեռն էլ խեղճ
Ընկերոջն էր փնտրում անվերջ,
Բայց չէր գտնում կորած մեղվին,
Քիչ էր մնում ճաքեր լեղին:
Փնտրտուքից անչափ հոգնած,
Բերանը չոր, աչքերը թաց,
Տխուր-տրտում ու գլխահակ՝
Մթին մտավ մի թփի տակ։
Խորունկ ցավ էր սիրտը ընկել.
Կորցրել էր մի լավ ընկեր…

9

ՈՒՂՏՆ ՈՒ ԿՐԻԱՆ
Ուղտին ասաց մի ծեր կրիա.
– Բարձրահասա՛կ իմ հարեւան,
Ի՞նչ ես դնում դու շարունակ
Զույգ սապատդ հարվածի տակ,
Հարթում այլոց կռիվ ու վեճ,
Անվերջ ընկնում կրակի մեջ:
Հաշտեցնում ես ու խրատում,
Ու վերջում էլ քեզ են դատում,
Թե՝ կողմնապահ եղավ, տեսա՞ր,
Մեզ նախատեց անհավասար:
Թող ջլատեն լավ մեկմեկու,
Հաղթանակին կտիրես դու։
Լսեց ուղտը երկնասլաց
Եվ հեգնանքով նրան ասաց.
– Զարմանում եմ, կրիա՛ եղբայր,
Քո մորթապաշտ վարքի համար:
Թաքնվում ես պատյանում գորշ,
Մինչեւ անցնի պահն անախորժ:
Թե երկնքից ցած թափվի հուր,
Չես հասցնի դու մի կում ջուր
Շուրթը ճաքած որթին պապակ,
Բայց խաղողը կուտես անհագ…
Որ տեղն էլ գա, քեզ կգովես,
Թե. «Վազերը տնկել եմ ես»:
Մի՛ յուրացրու փառքն անվաստակ,
Ե՛լ դարանից, ապրի՛ր շիտակ:
Հոգսը կիսի՛ր քո դրկիցի,
Ճիշտ խոսքից էլ մի՛ նեղացիր։

10
ԱԳԱՀ ԳԱՅԼՈՒԿԸ
Գայլը, մի մաքի իր մեջքին առած,
Սարից հեւիհեւ մի կերպ իջավ ցած.
– Ձագերս կուտեն կուշտ այս իրիկուն,
Հոգ չէ, որ այսքան մնացի անքուն։
Երբ փորձեց որսը կիսել հավասար,
Կրտսեր գայլուկը սկսեց ոռնալ.
– Տո՛ւր ինձ ամբողջը, նորի՛ց գնա սար,
Հոտից փախցրու մեկն էլ ձեզ համար:
Մայրը թախծադեմ ասաց ձագուկին.
– Այսպես հոգնատանջ ո՞նց գնամ կրկին.
Հովիվն իր շան հետ հսկում է հեռվից,
Թե որ նկատեն, վայը տարավ ինձ։
Մոր խոսքը թողած բերանում կիսատ՝
Ձագուկը մաքին հասցրեց բացատ:
Մայրը զայրացած կլանչեց ցավից,
Քմծիծաղ տվեց ագռավը դրկից.
– Որդուդ կոկորդին դեմ չառա՞վ ոսկոր,
Երբ եղբայրներն են քաղցած քանի օր:
Նման արարքից ես չեմ զարմանում.
Պատճառը փնտրիր անցյալիդ խորքում։
Ագահությունը ձեր արյան մեջ է,
Անկուշտ գայլուկին հալածել պետք չէ։
Ես շա՜տ երկար եմ ապրել ու տեսել
Եվ մեղադրել եմ բազմիցս քեզ էլ,
Սովոր եք պատառ իրարից խլել,
Ուստի կարող ես ձագուկիդ ներել…

11

12

ԳԵՏԱՁԻՆ ՈՒ ՁՈՒԿԸ
Մի մեծամիտ ձուկ պուտպուտիկ
Լող էր տալիս ափին մոտիկ,
Երբ տեսավ մի գեշ գետաձի,
Խաժ աչքերը լայն բացվեցին։
– Միայն սա էր պակաս այստեղ
Իր անճոռնի տեսքով անգեղ:
Մի տես ո՜նց էլ նայում է ինձ,
Չի էլ խորշում ինքն իրենից…

13

Գետաձին դա թեպետ լսեց,
Չլսելու իրեն տվեց,
Քանի որ սեւ մի շնաձուկ
Մոտ էր եկել նրանց ծածուկ:
Ձկան պոչի հետեւում էր,
Ագահորեն հետեւում էր
Շնաձուկը մեծաբերան,
Որ պահ առաջ կուլ տա նրան:
Չնայելով իր զանգվածին՝
Արագ հասավ գորշ գետաձին,
Կճղակներով այնպես խփեց
Շնաձկան բաց երախին,
Որ երախը ընդմիշտ փակվեց՝
Չհասնելով մեր ձկնիկին:
Իր տեսածից խիստ վախեցած՝
Գետաձիուն ձկնիկն ասաց.
– Ների՜ր դու ինձ, բարի՜ հսկա,
Որ լեզվիս տակ ոսկոր չկա:
Մեծ պատիվ է ինձ այսուհետ
Ընկերություն անել քեզ հետ…

14

ԲՈՒՆ ԵՎ ԱՐԱԳԻԼԸ
Ամեն օրվա մութն ընկնելիս՝
Բուն չղջիկին հյուր էր գալիս:
Փնթփնթանը այդ չարամիտ
Որոնում էր պատեհ առիթ՝
Ընկերոջ հետ իր բախտակից
Բամբասելու դեսից-դենից…
Սիրած թեման միայն մեկն էր՝
Արագիլին դատափետել։
– Ախր ո՞վ է էդ լողլողը,
Լճակի շուրջ ցատկոտողը,
Երկարավիզ, անբարետես,
Որ վերեւից է նայում մեզ…
Մայրամուտին քուն է մտնում,
Լուսաբացին՝ գորտեր փնտրում,
Ամեն բանում՝ մեզ հակառակ.
Դե, մի խոսքով՝ չտես, անհագ:
Որդ ու ճիճու ուտողի՜ս տես,
Որ բանի տեղ չի դնում մեզ…
Պա՜հ-պա՜հ-պա՜հ-պա՜հ… Բա շորե՜րը,
Սեւ ու ճերմակ փետուրնե՜րը։
Դրա՜ն նայիր, էդ չորկողին,
Օձ ու մողես խժռողին…
Չարախոս բուն բվա՜ց, բվա՜ց,
Չդադարեց մինչ լուսաբաց։
Տուն դառնալիս բամբասկոտը
Բախվեց քարին, կոտրեց ոտքը:
Խարխափելով ճահիճն ընկավ.
Դե, չի տեսնում լույսով բնավ։

15

Վայեց, կանչեց նա սրտաբեկ.
– Կործանվո՜ւմ եմ, վա՜յ, ինձ փրկե՜ք…
Կռնչյունը աշխարհն առավ…
Չղջիկն իսկույն հեռու թռել
Հազիվհազ մի ծերպ էր գտել,
Սողոսկելով մեջը մտել,
Իբր ոչինչ չի իմացել…
Էլ չխոսեմ երկար-բարակ,
Արագիլը հասավ արագ,
Կափկափելով գործի գցեց
Երկար վիզը, կտուցը մեծ,
Բուին ճահճից մի կերպ հանեց՝
Վնասելով զույգ մագիլը։
Այո՛, հենց օձ ու գորտ ուտող
Իր աչքի փուշ Արագիլը:

16
ՈԶՆԻՆ ՈՒ ԿՐԻԱՆ
Ամռան մի օր՝ կեսօրին շոգ,
Երբ նեղում էր տոթն անողոք,
Հանդիպեցին ոզնին, կրիան
Սարալանջի լճակի մոտ։
– Բարո՜վ եկար, փշո՛տ ընկեր,
Էլ չես գալիս կողմերը մեր,
Քեզ հո վատ բան չի՞ պատահել.
Մոռացել ես խեղճիս ահել:
– Ի՞նչ ես ասում, հի՛ն բարեկամ,
Քեզ կայցելեմ, քանի դեռ կամ:
Դեմն աշուն է, հետո ձմեռ,
Չեմ ամբարել պաշարս դեռ…
Ես կոճղի տակ այս հաստափոր
Փորել եմ մեծ, հսկա մի հոր։
– Շատ լավ տեղ է` բաց, արեւոտ,
Իմ բնին էլ՝ ահագին մոտ:
Կուզե՞ս, ես էլ, ոզնի՛ եղբայր,
Քեզ մոտ դիզեմ ձմռան պաշար:
– Ընկերովի մահն էլ անգամ
Հարսանիք է, ի՛մ բարեկամ:
Կօգնեմ՝ փորես մի հոր, անշուշտ,
Ամբողջ ձմեռ կլինենք կուշտ:
Մի ամիս անց երկու ընկեր
Սկսեցին կեր կուտակել,
Ոզնին բերք էր կրում փութով,
Դանդաղաշարժ գորշ կրիան էլ
Պեղում էր լուռ լճակը խոր

17

Ու հավաքում ջրիմուռ, որդ:
Տանջվում էր ոզնին անվերջ,
Իսկ կրիայի բաժնեմասը
Խոյանում էր վեր օրեցօր:
Խիստ կասկածեց ոզնին նրան
Մի օր էլ լուռ մտավ դարան՝
Տեսնի՝ ինչ է անում կրիան.
Պակասում է բերքն իր այդպես,
Իսկ նրանը դառնում է դեզ:
Եվ ի՜նչ տեսավ ոզնին հանկարծ.
Որկրամոլը այդ ծերացած
Խժռում է ավարը իր:
Նա հասկացավ այդ տմարդին,
Ասաց շատ լուրջ.
– Ագահ ես դու, նաեւ նենգոտ,
Թող եղածը մնա քեզ մոտ,
Ես կգնամ նոր պաշարի,
Բայց խրատն այս
Թող որ մնա քեզ որպես դաս.
Դու լավ գործդ, վատը նաեւ
Դիր կշեռքի զույգ նժարին,
Սովորիր քեզ կողքից նայել։

18

ԱՆՇՆՈՐՀԱԿԱԼ ՀՅՈՒՐԵՐԸ
Կարմրագլուխ մի սունկ ճերմակ
Կանգնած էր հորդ անձրեւի տակ,
Ներս էր կանչում մեղմ ժպիտով,
Ով անցնում էր իր տան մոտով:
Սկյուռ, ոզնի ու նապաստակ
Մտան տաքուկ գլխարկի տակ,
Եկավ թրջված դաշտամուկը,
Նրան էլ տեղ տվեց սունկը:
Մեկ էլ կաղնու ճյուղից թռավ
Ու մոտ եկավ մի սեւ ագռավ,
Որին նրանք չէին սիրում.
Ավել-պակաս շատ էր կռռում:
Թեեւ ծածկը փոքր էր ու նեղ,
Սունկը նրան էլ հանդուրժեց,
Իրեն նեղեց ու տվեց տեղ:
Կռվարարը եկավ թե չէ,
Բոլորի հետ փորձեց վիճել,
Խփել, հրել սրան-նրան,
Ինքը՝ չար ու մեծաբերան:
Չդիմացավ քեռի ոզնին,
Մի լավ քոթակ տվեց վզին,
Դե, ագռավն էլ չմնաց տակ,
Ոզնու դեմքին իջավ ապտակ:
Այնքան իրար հրմշտեցին,
Տանտիրուհուն վայր գցեցին:
Անօգնական սունկը մեր խեղճ
Ընկավ ջրի ու ցեխի մեջ:

19

20

Իսկ անձրեւը հորդում էր դեռ,
Երախտամոռ հյուրերն էլ
Շտապեցին նոր տեղ գտնել,
Սունկին թողած ընկած այդպես՝
Ճողոպրեցին անմիջապես:
Սունկը նրանց ոչինչ չասաց,
Ծածուկ սրբեց աչքերը թաց:
Ապերախտին հիմա սունկը
Էլ չի ների, որ իր գլխին
Նոր փորձություն նա չբերի։

21

ԹՐԹՈՒՐՆ ՈՒ ԽԽՈՒՆՋԸ
Ծույլ խխունջը կեր էր փնտրում,
Երբ որ տեսավ թրթուրին շեկ,
Հեգնեց, ծաղրեց, անվանեց որդ,
Խայթեց լեզվով իր չար ու նենգ:
– Ինչքա՜ն գեր ես, անբարետես,
Անխնամ ես ու մազմզոտ,
Տես, թե քեզնից ոնց են խորշում
Այստեղ ամեն ծաղիկ ու խոտ:

22

– Այդ քեզնից են սաստիկ գարշում,
Ա՛յ պոզավոր դու լպրծուն,
Գետնաքարշ ես ծնված օրից,
Շրջապատը դու ես պղծում:
Մտի՛ր խեցուդ մեջ, պարփակվի՛ր,
Թունոտ լեզուդ դի՛ր փակի տակ,
Իմ տեսքով մի՛ մտահոգվիր,
Կլինեմ ես շուտով հարսնյակ:
Թավշե թեւեր կառնեմ գույն-գույն,
Նուրբ թիթեռնիկ ես կդառնամ,
Կապրեմ ուրախ ծաղկանց մեջ բյուր՝
Բուրումնավետ ու աննման:
Նեկտար կառնեմ անուշահամ,
Հովերը ինձ մեղմ կօրորեն,
Ու կունենամ հեքիաթային
Վայելքներով չքնաղ օրեր:
Իսկ դու ցմահ պիտի մնաս
Սողուն այդպես, բայց միշտ հիշիր՝
Երբ չես տեսնում թերությունդ,
Մի՛ քարկոծիր դու ուրիշին։

23

ՄՈԾԱԿՆ ՈՒ ՄԵՂՈՒՆ
Ամբարտավան մի գեշ մոծակ՝
Լեզվի կապ ու սանձը արձակ,
Ծաղիկների մեջ բզբզում
Ու նեկտար էր խորքից ուզում։
Երբ որ լրիվ ծաղկին պարպեց,
Վայելումը զարմանք էր մեծ։
Պարկապզուկ սարքեց փորը
Այդ աչքածակ որկրամոլը:
Շատ ուտելուց սիրտը խառնեց,
Ծաղկանց վրա մեղքը գցեց։
– Թո՜ւ, այս ի՞նչ էր՝ տի՞ղմ, թե՞ նեկտար,
Ինձ ցավեցրիք դիտավորյալ,
Զզվելի էր ու գարշահոտ,
Դուք ծաղի՞կ եք, թե՞ մոլախոտ…
Կբարբաջեր նա դեռ երկար,
Թե որ մեղուն այդ կողմ չգար.
Նուրբ նեկտարով բեռնավորված՝
Գոհություն էր հայտնում ծաղկանց։
Դժգոհ դեմքով մոծակն ասաց.
– Է՜յ, շողոքորթ, անմի՛տ մեղու,
Շատ շռայլ չե՞ս գովքդ զեղում…
Տես, չկանչեմ մորեխներին,
Գան, ձեզ պատժեն տեղը տեղին:
Ափերից դուրս ելավ

Համերգ

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի

Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է

Առաջադրանքների փաթեթ

1. Կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

2. Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Վերլուծի՛ր:

3. Առանձնացրո՛ւ քեզ համար ամենատվապորիչ հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ:

4. Բնորոշի՛ր բանաստեղծության հերոսներին.

ըստ բանաստեղծության
ըստ քո բնորոշման
5. Ազատ շարադրանքի միջոցով վերապատմի՛ր բանաստեղծությունը և նկարի՛ր:

6. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ այնպիսի նախադասություններ, որոնք հարցական նշանի գործածությամբ կարող են հարցական դառնալ:

7. Ընտրածդ նախադասությունների մեջ, հարցական նշանի տեղը փոփոխելով, նոր նախադասություններ կառուցի՛ր:

8. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր գաղտնավանկի ,,ը,, ունեցող բառերը և վանկատի՛ր:

9. Դուրս գրի՛ր գրությամբ ու արտասանությամբ տարբերվող բառերը և ընդգծի՛ր / առանձնացրո՛ւ/ փոփոխության ենթարկվող հնչյունը:

8. Անգիր սովորի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր արտասանությունդ և հրապարկի՛ր բլոգումդ։

Լեզվական աշխատանք թվական

Բաց թողնված բառերը լրացրո՛ւ 1, 2, 4, 5, 7, 10, 1000 թվերի անուններով և գտի՛ր ժողովրդական դարձվածքներն ու առածները։

10 չափի՛ր, 1 կտրի՛ր։

2 ոտքը 1 անել։

10 մատի պես իմանալ։

սարի, ․․․․․․․․․․․․․․․․ ձորի հետևում լինել։

1 խելքը լավ է, 2 ավելի։

1 ձեռքով 2 ձմերուկ չես բռնի։

․․․․․․․․․․․․․ կա ․․․․․․․․․․․ չարժե։

2 ոտքը 1 մաշիկ դնել։

Տրված թվերը ներկայացրո՛ւ տառերով։

17- տասնըյոթ

24- քսանչորս

64-վաթցուն չորս

93-ինսուներեք

121-հարյուր քսան մեկ

805- ութ հարյուր հինգ

741-յոթ հարյուր քառասուն մեկ

1753-հազար յոթ հարյուր հիսուներեք

6018-վեց հազար տասնութ

100.000-հարյուր հազար

Տրված քանակական թվականներից կազմի՛ր դասական թվականներ։

Յոթ-յոթերորդ

Տասն-տասներորդ

Քսան-քսաներորդ

Հիսունվեց-հիսունվեցերորդ

Տասնմեկ-տասնմեկերորդ

Տրված դասական թվականները դարձրո՛ւ քանակական։

Չորրորդ-չորս

Տասնութերորդ-տասնութ

Տասներորդ-տաս

Առաջին-մեկ

Քսաներորդ-քսան

Փակագծերում գրի՛ր ընդգծված բառերին տրվող հարցը։

Տարին ունի տասներկու (……քանի….)    ամիս և չորս(քանի) եղանակ։

Եղբայրս նստած էր առաջին (որերորդ) շարքում։

Քույրս սովորում է իններորդ (որերորդ)դասարանում։

Համացանցից և այլ տեղեկատվական աղբյուրներից օգտվելով գտի՛ր նախադասություններ, որոնց մեջ թվականներ լինեն։ 

Հայերը կազմում են այդ քաղաքի բնակչության մեկ երրորդ մասը:

Թատրոնում ես և իմ մայրիկը նստեցինք երրորդ շարքում։