Կենդանիների պոչը

Պատկերացնել շանը կամ կատվին առանց պոչի, գրեթե անհնար է: Հետաքրքիր է` կենդանիների ինչի՞ն է պետք պոչը, ինչո՞ւ նրանք պոչ ունեն…

Պարզվում է, որ պոչը շատ կարևոր դեր է խաղում կենդանիների կյանքում, այն նրանց մարմնի կարևոր մասն է: Մի մասն այն օգտագործում է ցատկելու, մյուս մասը` տեղաշարժվելու համար: Եթե կենդանիներին համեմատենք մեքենայի հետ, ապա պոչը կլինի նրանց ղեկը: 

Ձիերին, կովերին և մի քանի այլ կենդանիների պոչն օգնում է ամռանը պաշտպանվել ճանճերից, մոծակներից:

Շների մոտ պոչը տրամադրութան  ցուցանիշն է. օրինակ՝ տիրոջը տեսնելիս շունն ուրախությունից թափահարում է պոչը, իսկ եթե այն ներքև է պահած կամ սեղմված է, նշանակում է, որ կենդանին ինչ-որ բանից վախեցած է:

Որոշ կենդանիների  պոչը տաքացնում է ցուրտ եղանակին: Այդպիսին են կզաքիսը, աղվեսը, գայլը և էլի շատ ու շատ կենդանիներ: Ձմռանը, երբ նրանք պառկում են քնելու ձյան վրա, կծկվում և պոչով փակում են իրենց քիթը, որպեսզի  այն չսառչի:

Խորամանկ աղվեսն առանց պոչի պարզապես չի կարող ապրել, որովհետև շները նրան կբռնեն, իսկ պոչի օգնությամբ նա խաբում է: Պոչը ուղղում է դեպի ձախ, իսկ ինքը փախչում ՝աջ:

Շատ կենդանիներ պոչն օգտագործում են վազքի ժամանակ հավասարակշռությունը պահելու համար: Հենց այդ պատճառով էլ սկյուռիկին անհրաժեշտ է պոչը , երբ նա մի ճյուղից մյուսն է ցատկում: Եվ նրա փամփլիկ պոչը ծառայում է իբրև օդապարիկ:

 Իսկ կապիկներին պոչն օգնում է սնունդ գտնել. պոչով կախվելով ճյուղերից՝  նրանք թաթերով կարողանում են պտուղներ պոկել:

Առաջադրանք

  1. Ի՞նչ դեր ունի պոչը կենդանիների կյանքում:

Պարզվում է, որ պոչը շատ կարևոր դեր է խաղում կենդանիների կյանքում, այն նրանց մարմնի կարևոր մասն է: Մի մասն այն օգտագործում է ցատկելու, մյուս մասը` տեղաշարժվելու համար:

  1. Տեքստից դո՛ւրս գրիր այն հատվածը, որտեղ նկարագրվում է շան տրամադրությունն  ըստ պոչի:

տիրոջը տեսնելիս շունն ուրախությունից թափահարում է պոչը, իսկ եթե այն ներքև է պահած կամ սեղմված է, նշանակում է, որ կենդանին ինչ-որ բանից վախեցած է:

  1. Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը: Կապիկներին պոչն օգնում է՝
  1. արագ վազել,
  2. ազատվել թշնամիներից,
  3. ձմռան ցրտին տաքանալ,
  4. պոչով կախվել ճյուղերից ու թաթերով  բանան պոկել:
  5. Ո՞ր կենդանին է խաբում իր պոչով:
  6. Ընդգծի´ր սխալ պատասխանը։
  • Ձիերն ու կովերը  պոչի օգնությամբ քշում են ճանճերին
  • Ձիերն ու կովերը  պոչի օգնությամբ սնունդ են հայթայթում:
  • Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար կենդանիների պոչի մասին:
  • Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները. _____________________

 _____________________

 _____________________        

 _____________________

  • Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ:

Կովեր, ձիեր, կենդանիներ

  • Գրի՛ր պոչատ, ճերմակ, փափուկ,  խաբել, բառերի հոմանիշները:

պոչատ-առանձ պոչի

ճերմակ-սպիտակ

փափուկ-փխրուն

խաբել-ստել

 ______________

  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Պոչ», «աղվես» բառերը ցույց են տալիս.
  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • գործողություն:

Շունը ջրհորի մոտ

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Շունը և նրա ձագերը ապրում էին ագարակում, որի տարածքում մի ջրհոր կար:

Շների մայրը իր ձագերին բազմիցս զգուշացրել էր, որ մոտ չգնան ջրհորին և խաղալիս հնարավորինս հեռու մնան ջրհորից:

Ձագերից մեկը, որը և միևնույն ժամանակ ամենահետաքրքրասերն էր, միշտ մտածում էր, թե ինչու նրանք պետք է այնտեղ չգնան:

Շատ ժամանակ մտածելուց հետո, որոշեց թաքուն գնալ և պարզել, թե որն է ջրհորի գաղտնիքը: Փոքրիկ շունը գնաց ջրհորի մոտ:

Նա բարձրացավ փոքրիկ պատի վրա, այնուհետև հայացք գցեց դեպի ջրհորի ներսը:

Այդ պահին նա տեսավ մեկ այլ շուն ջրի մեջ: Վախից և զարմանքից գլուխը հետ քաշեց:

Ապա որոշ ժամանակ անց կրկին գլուխը առաջ տարավ, որպեսզի ստուգի արդյոք մյուս շունը դեռ այնտեղ է, թե ոչ:

Տեսնելով, որ անծանոթը դեռ այնտեղ է, մի որոշ ժամանակ անթարթ նայեց նրան, ապա շարժեց գլուխը և տեսավ, որ մյուս շունը նույնպես շարժեց գլուխը:

Ապա շարժեց թաթը, հետո մյուսը, և տեսնելով, որ մյուս շունը կրկնում է իր բոլոր շարժումները,  բարկացավ և որոշեց կռվել անծանոթ շան հետ՝ թռչելով դեպի նա:

Ջուրն ընկնելուց հետո միայն նա հասկացավ, որ ոչ մի ուրիշ շուն էլ չկար իրենից բացի:

Նա սկսեց հուսահատորեն թաթերով իրեն պահել ջրի վրա և հաչել, մինչև ագարակի  տերը եկավ այդ ձայների վրա և փրկեց նրան:

Այդ դեպքից հետո շունը սովորեց իր դասը՝ բացահայտելով ջրհորի գաղտնիքը:

 Միշտ լսեք, թե ինչ են ասում մեծերը։ Խնդրեք, որ բացատրեն, եթե չեք հասկացել, բայց երբեք մի՛ արհամարհեք:

Տեքստային առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ շունը հայտնվեց ջրհորի մեջ։

Բ) Ջրհորում այլ շուն տեսավ, որոշեց կռվել նրա հետ։

Գ) Ցանկանում էր պարզել ջրհորի գաղտնիքը։

Դ) Ջրհորում ձուկ էր տեսել։

  • Որտե՞ղ էր ապրում շունը։

Ագարակում

  • Ի՞նչ էր զգուշացրել փոքրիկ շներին մայր շունը։

Որ չմոտենալ ջրհորին։

  • Ո՞վ էր ջրհորի անծանոթ շնիկը։

Հենց ինքն էր իրեն ջրի մեջ տեսնում։

  • Ջրհորում հայտնվելուց հետո ի՞նչ պարզեց փոքրիկ շնիկը։

Նա հասկացավ, որ մեծերին պետք է լսել։

Բառային առաջադրանքներ

  1. Տեքստից դո՛ւրս գրիր 4 բառ, որոնք գործողություն են կատարում։

  1. Շարունակի՛ր ըստ օրինակի՝ բացահայտել— բացահայտել գաղտնիքը։

Տեսնել—ագարակին

Չլսել—մեծերին

Թռչել—ջրհորը

Սովորել—լսել

  • Նշված բառերից առաջ գրի՛ր ինչպիսի հարցին պատասխանող բառեր:

հետաքրքրասեր—շնիկ

մեծ—ջրհոր

հոգատար—մայրիկ

գեղեցիկ—ագարակ

  • Գրի՛ր կանաչ գույնով նշված բառերի հոմանիշները։

մտածում է-հիշել

թաքու-գաղտնի

անթար-անշարժ

բարկացա-ջղայնանալ

  • Գրի՛ր կապույտ գույնով նշված բառերի հականիշները:

հեռու-մոտիկ

Փոքրիկ-մեծ

բարձրացավ-իջնել

առաջ-հետ

Փոխեցին գլուխները

Մարկոն և Միրկոն`այդ սարսափելի երկվորյակները,  չէին հարգում քերականությունը և տանել չէին կարողանում քերականական վարժությունները: Դժբախտներ, նրանք նույնիսկ չէին պատկերացնում, թե  ինչ կարող է գալ իրենց գլխին: Երեկ Ուսուցիչ Քերականը նրանց  հանձնարարել էր գոյականների մոտ բայեր գրել: Տեսեք, թե ինչ էին գրել այդ անպիտանները:
_ Կատուն ոռնում է։ Այծերը հաչում են։ Գայլը գրում է։ Մուկը մլավում է։ Առյուծը  բառաչում է:
Դեռ չէին գրել վերջացրել, պատուհանի  մոտ  հայտնվեց Առյուծը և  թռավ սենյակ: Նա բարկացած էր.
_ Այդպե՞ս: Ուրեմն  ես բառաչո՞ւմ  եմ՝  բե-ե-ե-ե, բե-ե՜… հիմա ես ձեզ բառաչել ցույց կտամ:
Առյուծը իր աջ  թաթով պոկեց  Մարկոյի գլուխը, իսկ ձախ թաթով Միրկոյի գլուխը  և խփեց  իրար:
Լավ է, որ այդ  երկու  սարսափելի  երկվորյակների   գլուխները չվնասվեցին: Առյուծը գլուխները տեղերում դրեց: Բայց կատաղած Առյուծն ամեն ինչ խառնեց  իրար՝  Մարկոյի  գլուխը դրեց Միրկոյի գլխի տեղը, իսկ Միրկոյի գլուխը՝ Մարկոյի գլխի տեղը: Երբ նրանց մայրիկը տուն եկավ, շատ չարչարվեց և շատ սոսինձ օգտագործեց, որ նրանց գլուխները կրկին դնի իրենց տեղերը: Իսկ սոսինձը հիմա այնքա՜ն թանկ է: 

Առաջադրանքներ

  • Կարդա՛ հեքիաթը և փորձի՛ր նկարագրել ուսուցիչ Քերականին։
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր հինգ բայ (գործողություն ցույց տվող բառ)։

խառնեց

տանել

գրել

հայտնվեց

  • Հեքիաթից դո՛ւրս գրիր երեք համառոտ նախադասություն և ընդարձակի՛ր։

Տեսեք, թե տղայի արարքների մասին ինչ սուտ պատմություններ էին գրել այդ անպիտանները:

Գայլը գրում էր իր երեզանքների մասին։

  • Առանձնացրո՛ւ ամենից զվարճալի հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ։

Ուրեմն  ես բառաչո՞ւմ  եմ՝  բե-ե-ե-ե, բե-ե՜… հիմա ես ձեզ բառաչել ցույց կտամ:

  • Շարունակի’ր միտքը մի քանի նախադասությամբ։   Շշմած կարագը երազում էր․․․
  • Ի՞նչ կլիներ, եթե։

Եթե բառաչող առյուծը հայտնվեր ձեր դասարանում, անտառում․․․

Կվախենային և կփախչեին։

Եթե մուկը մլավեր կատուները չեին հարձակվի։

Եթե մարդիկ իրար ողջունելիս ապտակեին միմյանց մարդիկ ընկերներ չեին լինի։

Եթե արևի փոխարեն առավոտյան լուսինը դուրս գար, իսկ լուսնի փոխարեն՝ արևը։

Գիշերը և ցերեկը կխառնվեր։

  • Ով ի՞նչ է անում․ գրի՛ր։

Առյուծը- մռնչում

Ոչխարը- բառանչում

Խոզը- խռխռացնում

Հավը- կրկչում

Այծը-

Երեք ավարտող հեքիաթներ․հորինում ենք չորրորդ ավարտը

ՏՈՒՆԸ ԱՆԱՊԱՏՈՒՄ

Կար չկար մի ժամանակ մի շատ հարուստ սինյոր կար։ Նա նույնիսկ ամենահարուստ
ամերիկացի միլիարդատիրոջից էլ հարուստ էր։ Մի խոսքով՝ շա՜տ-շատ հարուստ։ Իր փողերը
նա պահում էր հսկայական պահեստներում, որոնք մինչև առաստաղը լեփ-լեցուն էին ոսկե,
20
արծաթե, նիկելե դրամներով։ Այստեղ կային իտալական լիրեր, շվեյցարական ֆրանկներ,
անգլիական ֆունտ-ստերլինգներ, ամերիկյան դոլարներ, ռուսական ռուբլիներ, լեհական
զլոտիներ, հարավսլա-վական դինարներ։ Աշխարհի բոլոր երկրների և բոլոր ազգերի դրամներ՝
ցենտներներներով ու տոննաներով։ Նա նաև անհամար քանակությամբ թղթադրամներ ուներ.
հազարավոր բերնեբերան լցված և զմռսված ու կնքված պարկերով։ Նրա անունը սինյոր
Մոնետտի էր։
Եվ ահա մի անգամ նա ցանկացավ իր համար տուն կառուցել։

Անապատում կկառուցեմ տունս,- որոշեց նա,- մարդկանցից հեռու։
Բայց անապատում շինարարության համար ո՛չ քար կար, ոչ՛ աղյուս, ո՛չ կիր, ո՛չ
տախտակներ, ո՛չ մարմար… Ոչինչ չկա, միայն ավազԿարևոր չէ,- ինքն իրեն ասաց սինյոր Մոնետտին,- իմ փողերով տուն կկառուցեմ։
Քարերի, աղյուսների, տախտակների ու մարմարի փոխարեն դրամներ կօգտագործեմ։
Նա կանչեց ճարտարապետին և հանձնարարեց տունը նախագծել։

Թող այնտեղ 365 սենյակ լինի,- հրահանգեց սինյոր Մոնետին,- մի-մի սենյակ՝ տարվա
յուրաքանչյուր օրվա համար։ Եվ տասներկու հարկ՝ մեկական՝ տարվա յուրաքանչյուր ամսվա
համար։ Եվ թող հիսուներկու սանդուղք լինի տան մեջ՝ մեկական՝ տարվա յուրաքանչյուր
շաբաթվա համար։ Եվ այդ բոլորը թող փողերից պատրաստվի, պա՞րզ է։

Իսկ մեխե՞րը… Առանց մեխ ոչինչ հնարավոր չէ անել… Դրանք ստիպված կլինենք բերել։

Ոչ մի դեպքում։ Մեխե՞ր են անհրաժեշտ, վերցրեք իմ ոսկեդրամները և դրանցից ոսկե
մեխեր ձուլեք։

Իսկ տանիքի համար կղմինդրներ են անհրաժեշտ…

Ոչ մի կղմինդր։ Վերցրեք իմ արծաթե դրամները, դրանցից տանիքի շատ լավ ծածկ
կստածվի։
Եվ ճարտարապետը նախագծեց տունը։ Որպեսզի անապատ բերեն տան համար
անհրաժեշտ բոլոր դրամները, երեք հազար հինգ հարյուր ավտոքարշակ պետք եղավ։ Իսկ
շինարար բանվորներին տեղավորելու համար չորս հարյուր վրան խփեցին։ Եվ աշխատանքը
եռաց։ Սկզբում տան հիմքի համար մի մեծ փոս՝ խանդակ փորեցին, բայց այնտեղ երկաթբետոնե
սյուներ չտնկեցին և սալեր չշարեցին, այլ լցրեցին մետաղադրամներով։ Մեկը մյուսի հետևից
մոտենում էին բերնեբերան մետաղադրամներով լեցուն բեռնատար մեքենաները և խանդակի մեջ
էին լցնում իրենց թանկարժեք բեռը։ Հետո սկսեցին պատերը շարել. մեկ առ մեկ սկսեցին դնել
դրամը դրամի վրա։ Սկզբում մի շերտ մետաղադրամ, հետո՝ մի քիչ շաղախ, դրա վրա՝ էլի
21
դրամներ… Առաջին հարկն ամբոջովին շարեցին իտալական 500 լիրանոց արծաթե դրամներով,
երկրորդ հարկը՝ ամբողջովին դոլարներով… Դռները նույնպես դրամներով պատրաստեցին՝
ջանասիրաբար իրար սոսնձելով մետաղադրամները։ Հետո պատուհանները սարքեցին, բայց
ապակի պետք չեկավ, դրանք փոխարինեցին թղթադրամներով. ավստրիական շիլլինգները
միացրեցին գերմանական մարկերի հետ, իսկ ներսից՝ սենյակների կողմից վարագույրների նման
ծածկեցին թուրքական և շվեդական թղթադրամներով։
Տանիքը, խողովակները և բուխարիները նույնպես մետաղադրամներից շարեցին:
Կահույքը, լոգարանները, ծորակները, գորգերը, աստիճանները, նկուղի պատուհանների
վանդա-կաճաղերը, զուգարանները, ամեն ինչ մետաղադրամներից պատրաստեցին: Դրամներ,
դրամներ, ամենուրեք դրամներ, միայն դրամներ… Իսկ երեկոյան պարոն Մոնետին անպայման
ստուգում էր շինարարությունից հեռացող աշխատողներին. հանկարծ ինչ-որ մեկը գրպանում
կամ կոշիկի մեջ մի քանի սոլդո կտաներ: Նա ստիպում էր անգամ լեզուն ցույց տալ, որովհետև
ցանկության դեպքում կարելի էր և բերանում ռուփի, պիաստր կամ պեսետ պահել։
Երբ շինարարությունն ավարտեցին, դեռ մետղադրամների մի ամբողջ սար էլ մնացել էր:
Սինյոր Մոնետին պատվիրեց դրանք լցնել նկուղները, դասավորել ձեղնահարկում և դրանցով
լցնել գրեթե բոլոր սենյակներըդրամի կույտերի մեջ թողնելով միայն նեղ անցումներ, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լիներ հասնել դրանց և հաշվել: Հետո բոլորը գնացին. ճարտարապետը, աշխղեկը, բանվորները, բեռնատար մեքենաների վարորդները: Եվ պարոն Մոնետին մենակ մնաց իր մեծ տանը, անապատի մեջ գտնվող այդ փողե պալատում: Ամենուրեք, որ կողմ էլ նայեիրհատակին, առաստաղին, աջ, ձախ, առաջ, հետ, որ
կողմ էլ պտտվեիր, ամենուրեք տեսնում էիր միայն փող, փող, փող: Քանի որ նույնիսկ
հարյուրավոր թանկարժեք նկարները, որոնք կախված էին պատերին, փողից էին
պատրաստված: Եվ սրահներում դրված հարյուրավոր արձանները նույնպես ձուլված էին
բրոնզե, պղնձե կամ նիկելե դրամներից:
Պարոն Մոնետիի տան շուրջը ձգվում էր անսահման անապատը: Այն տարածվում էր
հեռու՝ բոլոր ուղղություններով: Պատահում էր, հյուսիսից կամ հարավից ուժեղ քամի էր փչում,
այդ ժամանակ պատուհանների փեղկերն ու դռները զնգզնգում էին՝ անսովոր ձայներ
արձակելով, որ նման էր մեղմ երաժշտական համազանգի: Եվ սինյոր Մոնետին իր նուրբ
լսողությամբ կարողանում էր տարբերակել տարբեր երկրների դրամների ձայնը: «Այսպիսի
«զըրընգոց»,- նկատում էր նա,- միայն դանիական կրոններն են արձակում: Այս «զնգոցը»
22
հոլանդական ֆլորիններինն է… Իսկ հիմա լսվում են Բրազիլիայի, Զամբիայի, Գվատեմալայի
ձայները…»
Երբ սինյոր Մոնետին բարձրանում էր աստիճաններով, առանց նայելու էլ, կրունկների
տակ հնչող ոտնաձայնից ճանաչում էր այն մետաղադրամները, որոնց վրայով քայլում էր (նրա
ոտքերը շատ զգայուն էին): Բարձրանալիս նա փակ աչքերով մրմնջում էր. «Ռումինիա,
Հնդկաստան, Ինդոնեզիա, Իսլանդիա, Գանա, Ճապոնիա, Հարաֆային Աֆրիկա…»
Պարոն Մոնետին քնում էր մահճակալին, որն, իհարկե, նույնպես մետաղադրամներից էր
պատրաստված: Մահճակալի գլխամասը հին ոսկեդրամներից՝ մարենգներից էր պատրաստված,
իսկ սավանները կարված էին հարյուր հազարանոց լիրերով: Սավանները նա փոխում էր ամեն
օր, որովհետև չափազանց մաքրասեր էր: Օգտագործված սավանները պահում էր մետաղյա
գանձապահարանում։ Քնելուց առաջ նա սովորաբար ինչ-որ գիրք էր կարդում իր գրադարանից:
Գրքերի հատորները հինգ մայրցամաքների երկրների թղթադրամներ էին, որոնք խնամքով
կազմված էին իրար հետ։ Սինյոր Մոնետին երբեք չէր հոգնում այդ գրքերը կարդալուց, քանի որ
շատ կրթված մարդ էր։ Մի օր գիշերը, երբ կարդում էր Ավստրալիական պետական բանկի
թղթադրամներից կազմված գիրքը…
Առաջին ավարտ
Մի օր գիշերը պարոն Մոնետին հանկարծ լսեց, որ ինչ-որ մեկը թակում է դուռը: Նա
իսկույն անսխալ կռահեց. «Թակում են ավստրիացի կայսրուհի Մարիա Թերեզայի ժամանակի
հին թալերներով պատրաստված դուռը»։ Նա գնաց նայելու և համոզվեց, որ չի սխալվել:
Թակողներն ավազակներ էին:

Քսա՛կդ կամ կամ կյա՛նքդ։ Խնդրե՛մ, պարոններ, մտե՛ք և կհամոզվեք. ես դրամապանակ չունեմ:
Ավազակները մտան տուն, բայց չմտածեցին անգամ նայել պատերին, դռներին,
պատուհաններին, կահույքին, միանգամից սկսեցին գանձապահարանը փնտրել: Գտան, բայց
այնտեղ միայն սավաններ կային: Ավազակները հո չէի՞ն հետազոտելու, թե դրանք ինչից են
կարված՝ վուշի՞ց, թե՞ ջրանիշերով թղթերից:
Ամբողջ շենքում՝ առաջինից մինչև տասներկուերորդ հարկը իրոք չկար ոչ մի քսակ,
դրամապանակ, ոչ մի պայուսակ կամ պարկ: Ամենուրեք սենյակներում ինչ-որ իրերի կույտեր
էին, նկուղներում և ձեղնահարկում նույնպես, բայց մթության մեջ հնարավոր չէր տեսնել, թե ինչ
է դա: Բացի այդ, ավազակներն իրենք էլ շատ լավ գիտեին, թե իրենց ինչ է պետք. դրամապանակ:
Իսկ սինյոր Մոնետին դրամապանակ չուներ:
23
Ավազակները սկզբում ջղայնացան, իսկ հետո նույնիսկ լաց եղան բարկությունից: Չէ՞ որ
այդքան ճանապարհ էին կտրել անապատի միջով հանուն այս թալանի, և հիմա ստիպված էին
դատարկաձեռն վերադառնալ: Սինյոր Մոնետին նրանց հանգստացնելու համար սառույցով
լիմոնադ առաջարկեց: Ավազակները հագեցրին ծարավը և հեռացան գիշերային մթության մեջ՝
դառն արցունքներ թափելով ավազների մեջ:
Երկրորդ ավարտ
Մի օր գիշերը սինյոր Մոնետին հանկարծ լսեց, որ ինչ-որ մեկը թակում է դուռը: Նա իսկույն
անսխալ կռահեց. «Թակում են հնագույն եթովպիական թալերներով պատրաստված դուռը»։ Նա
իջավ ներքև և բացեց այդ դուռը: Նրա առջև կանգնած էին անապատում կորած երկու երեխա:
Նրանք քաղցած ու մրսած էին և դառնորեն լաց էին լինում:Օգնեցե՜ք մեզ, խնդրո՜ւմ ենք…
Սինյոր Մոնետին բարկացած դուռը փակեց նրանց երեսին: Բայց երեխաները շարունակում
էին թակել և շատ երկար թակեցին: Վերջապես պարոն Մոնետին խղճաց նրանց։Ահա թե ինչ, վերցրե՛ք այս դուռը։
Երեխաները վերցրեցին դուռը: Այն շատ ծանր էր, քանի որ ամբողջովին պատրաստված էր
ոսկուց: Բայց, եթե նրանք դա տուն հասցնեին, կարող էին գնել հաց ու կաթ և նույնիսկ մի քիչ
սուրճ:
Մի քանի օր անց պարոն Մոնետիի մոտ էլի երկու աղքատ երեխաներ եկան, և նա մեկ
ուրիշ դուռ նվիրեց նրանց: Հետո, երբ բոլորն իմացան,որ նա դարձել է բարի ու առատաձեռն,
աշխարհի բոլոր ծայրերից աղքատները շտապեցին նրա մոտ: Ոչ-ոք դատարկաձեռն չէր
հեռանում: Մեկին պատուհան էր նվիրում,մյուսինաթոռ, որ պատրաստված էր չենտեզիմոյանոց1 մանրադրամներից և այդպես շարունակ: Մեկ տարի անց հերթը հասավ տանիքին և վերջին հարկին: Իսկ աղքատները աշխարհի բոլոր ծայրերից դեռ գալիս ու գալիս էին նրա մոտ և երկար հերթի էին կանգնում: «Ես չգիտեի, որ նրանք այսքան շատ են»,- զարմանում էր պարոն Մոնետին: Եվ նա օգնում էր նրանց տարին տարվա ետևիցկամաց-կամաց քանդելով իր պալատը:
Իսկ երբ պալատից ոչինչ չմնաց, նա տեղափոխվեց վրանի մեջ ինչպես արաբ թափառական
բեդվին կամ զբոսաշրջիկ: Եվ նրա հոգին շատ էր թեթևացել, ու նա շատ ուրախ էր:
Երրորդ ավարտ

1 Չենտեզիմո – իտալական հին մանրադրամ, 1 լիրը հավասար էր 100 չենտեզիմոյի։
24
Մի օր գիշերը,երբ պարոն Մոնետին քնից առաջ թերթում էր թղթադրամներից
պատրաստված գիրքը, հանկարծ դրանց մեջ մի կեղծ թղթադրամ նկատեց: Ինչպե՞ս է այն այստեղ
հայտնվել: Եվ գուցե միայն այս մե՞կը չէ, որ կեղծ է: Նա հուզմունքով սկսեց մեկը մյուսի հետևից
թերթել իր բոլոր գրքերը և գտավ ևս տասներկու կեղծ թղթադրամներ:

Իսկ պատահաբար իմ տանը չկա՞ն կեղծ մետաղադրամներ: Պետք է ստուգել:
Իսկ նա, ինչպես գիտեք, շատ նրբազգաց էր: Եվ այն միտքը, որ ինչ-որ տեղ, իր պալատի
ինչ-որ անկյունում՝ տանիքում, մանրահատակի, դռների կամ պատի մեջ կարող էր կեղծ դրամ
լինել, հանգիստ չէր տալիս նրան, պարզապես զրկել էր քնից:
Եվ նա, կեղծ դրամներ փնտրելով, սկսեց քանդել իր պալատը: Սկսեց տանիքից և հարկ առ
հարկ իջավ ներքև: Եթե կեղծ դրամ էր գտնում, շատ էր ուրախանում:Ճանաչում եմ. այս դրամն ինձ այսինչ խարդախն է տվել։
Նա հինգ մատի պես ճանաչում էր իր բոլոր դրամները: Եվ դրանց մեջ ընդամենը մի քանի
կեղծ դրամներ կային, քանի որ նա միշտ շատ զգույշ և ուշադիր էր լինում, երբ գործ էր ունենում
փողերի հետ: Բայց ինչ-որ պահի, հասկանալի է, ամեն մարդ էլ կարող է ուշադրությունը շեղել:
Ի վերջո սինյոր Մոնետին ամբողջ տունը մաս-մաս արեց և հայտնվեց ոսկե ու արծաթե
բեկորների կույտի վրա նստած։ Նա չէր ուզում տունը նորից կառուցել, պարզապես այլևս
հետաքրքիր չէր։ Իսկ փողերի կույտն ափսոս էր։ Եվ այդպես էլ նստած մնաց այդ կույտի վրա՝
չարությունից չիմանալով, թե ինչ անի։ Իսկ հետո ոչ այն է՝ չարությունից, ոչ այն է՝ փողերի կույտի
վրա այդքան երկար նստելուց, սկսեց փոքրանալ։ Գնալով նա ավելի ու ավելի էր փոքրանում և
վերջապես դարձավ մետաղադրամ։ Կեղծ մետաղադրամ։ Եվ մարդիկ, որոնք հետո վերցրեցին
նրա փողերը, այդ մետաղադրամը պարզապես դեն նետեցին ավազների մեջ։

Վագր

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը։

Կատվազգիների ընտանիքին պատկանող այս կենդանին ամենախոշոր գիշատիչներից է: Վագրի մարմնի երկարությունը հասնում է մինչև երեք մետրի, իսկ կշիռը մոտ երեք հարյուր կիլոգրամ է

Վագրն ապրում է լեռնային անտառներում: Հրաշալի որսորդ է։ Վազում է արագ և կարող է երկար հետապնդել որսին: Սակայն այդպես ավելի քիչ է պատահում։ Խորամանակ գիշատիչը մեծ մասամբ հարձակվում է թաքստոցից․ շերտավոր գունավորման շնորհիվ  թաքնվում է թփերի մեջ և նույնիսկ մոտիկից չի նկատվում: Բացի այդ՝ որսում է հիմնականում հիվանդ ու թույլ կենդանիներ։
Վագրը որսին հետապնդելիս  երկար լողում է, սակայն սիրում է նաև հենց այնպես լողալ։  

Վագրի հզոր ժանիքներ ունի, բայց անգամ թաթի մի հարվածով կարող է որսին սպանել։

Նրա ցատկերը հասնում են հինգ մետրի։

Վագրը հարձակվում է եղջերուների, վարազների, լեռնային այծերի, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընտանի կենդանիների վրա: Եթե որս չի գտնվում, քաղցած վագրը սնվում է գորտերով, մկներով, նույնիսկ մորեխներով: Բայց կարող է նաև երկար ժամանակ դիմանալ առանց սննդի:

Մարդու վրա վագրը հարձակվում է, երբ վերջինս փորձում է բռնել կամ սպանել նրա ձագին, վիրավորում է գազանին կամ էլ խանգարում որսն ուտելուն:

Վագրը ունենում է երկուսից չորս ձագ: Ապրում է քսան և ավելի տարի:

Այժմ վագրերի թիվը խիստ կրճատվել է։ Նրանք գրանցված են Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում:

Առաջադրանքներ

  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Վագրն ապրում է.

  2. լեռներում,
  3. անտառներում,
  4. անապատներում,
  5. լեռնային անտառներում-

2․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Վագրը կշռում է.

  • 500 կգ,
  • 1 տոննա,
  • 250 կգ,
  • 300 կգ:-

     3․ Ընդգծի´ր սխալ պատասխանը: Վագրը որս անելիս.

  • թաքնվում է թփերի մեջ և գաղտագողի է հարձակվում,-
  • չի թաքնվում և գաղտագողի չի հարձակվում:

4․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը:

  • Վագրերը ջրից վախենում են և երբեք ջուրը չեն մտնում։
  • Վագրերը ջրային կենդանիներ են և ապրում են ջրում։
  • Վագրը որսին հետապնդելիս  երկար լողում է, սակայն սիրում է նաև հենց այնպես լողալ։-
  • Վագրերը լողալ չեն սիրում և ջուրը մտնում են միայն որսին հետապնդելիս։

5․ Տեքստից դո´ւրս գրիր այն հատվածը, որտեղ գրված է, թե ինչով է սնվում վագրը, երբ որս չի գտնում։

Վագրը թույլ և հիվանդ կենդադիներ էր ուտում։

6․ Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար վագրերի մասին:

        Ես հասկացա հեքիաթից, որ վագրները ապրում են լեռներում։

       7․ Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։ 

Արագ-դադդաղ

Երկար-կարճ

Քիչ-շատ

Հիվանդ-արողջ

        8․ Դո՛ւրս գրիր երկու թիվ ցույց տվող բառ՝ թվական:
                  1__300_________
                  2__5_________

         9․ Ինչպիսի՞ն է վագրը։ Գրի՛ր երկու բառ։
                 1._____Սիրում է ուտել կենդանիներին_________
                 2..___Մարդու վրա հարձակվում է երբ նրա ձաքերին են ձեր տալիս___________

        10․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «հրաշալի», «թույլ» բառերը ցույց են տալիս.

  1. թիվ,
  2. առարկա,
  3. գործողություն,
  4. հատկանիշ:

Իմ չարցյան բառարանը Ադրինա Անդոնյան

Եղիշե Չարենց

Ես իմ անուշ Հայաստանի

•Լացակումած

•Հեզաճկուն

•Ողբանվագ

•Արևահամ

•Վիշապաձայն

•Վսեմ

•Հազարամյա

Ողբաձայն

•Երկաթագիր

•արյունաքամ

ՄՈՐՍ ՀԱՄԱՐ ԳԱԶԵԼ

•Դեմքը

•Խորշոմներ

•Որդուն,

•Անգին

•Նստել

•Հեծեծել

•Մեռած,

•Տան

•Արդյոք

• Հեռացել

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Առաջադրանքներ

  • Արտահայտիչ կարդա բանաստեղծությունը, բացատրի՛ր ընդգծված բառերը։

Մրմունջը-շշնջոց

Անուրջի-երազ

  • Բանաստեղծության համար նոր վերնագիր ընտրի՛ր․ ընտրությունդ հիմնավորի՛ր։
  • Դուրս գրի՛ր բառակապակցությունները։ Դրանք գործածիր նախադասությունների մեջ։

Լեռները շատ սիրուն է և հանգիստ։

Երկինքները կապույտ է և ամպոտ։

Ձյունոտ տեղերում շատ սարն է և փափուկ է ձյունը։

Մութին շատ վախենալու է երեխաներին բայց վախենալու չէ մեծերին։

  • Առանձնացրո՛ւ և բացատրի՛ր գեղարվեստական արտահայտչամիջոցները։
  • Բանաստեղծության մեջ շեղատառերով գրված բառերը մակդիրներ են։
  • Կարդա՛ ու փորձիր բացատրել, թե  մակդիրներն ի՞նչ են արտահայտում և ի՞նչ հարցի են պատասխանում։
  • Ի՞նչ գույն ունի բանաստեղծությունը։ Հիմնավորի՛ր պատասխանդ։

Ես իմ անուշ Հայաստանի առաջադրանքները

  • Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի’ր:

Ջինջ-Պարզ, մաքուր, հստակ, վճիտ՝ պարզ ջուր ունեցող

Ողբաձայն-գոյական] Ողբի ձայն, ողբալու՝ սգալու ձայնը

Ճերմակ-սպիտակ

Բույր-հոտ

  • Կարդա’ բանաստեղծությունը` դուրս գրելով մակդիրները և բացատրելով դրանք:

Լացակումաց-հուզված

Արնանման-արյունի նման

  • Դուրս գրիր այն բառերը, որոնք միայն այս բանաստեղծության մեջ հանդիպեցիր: Փորձիր
  • բացատրել:
  • Առանձնացրու քեզ առավել դուր եկած քառատողը և մեկնաբանիր ընտրությունդ:

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

  • Դուրս գրիր մի քանի բառակապակցություն և դրանցով նախադասություններ կազմիր:

Արնանման ծաղիկներ

Դաշտերում փռված են անթիվ արնանման ծաղիիկներ։

Մթում կորած խրճիթներ

Անտառում մթում կորած խրճիթում ապրում է մի ծերուկ։

  • Ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշ բառերով: Ի՞նչ փոխվեց. դիտարկիր:

Ջինջ – մաքուր

  • Համացանցում փնտրիր և առանձնացրու Մարտիրոս Սարյանի նկարներից մեկը, որն առավել համապատասխանում է բանաստեղծության նկարագրությանը: Հիմնավորի’ր ընտրությունդ:

Իմ մայրիկը

Ստեղծական աշխատանք

Իմ մայրիկի աննունը Մանե է։

Իմ մայրիկը ծնվել է օգոստոսի 27-ին։

Իմ մայրիկը 43 տարեկան է։

Իմ մայրիկը շատ սիրուն է և շատ բարի։

Իմ մայրիկը ծնվել է Հայաստանում։

Իմ մայրիկը Ամերիկա է գնացել 23 տարեկանում։

Ես շատ եմ սիրում իմ մայրիկին։

Ես շատ եմ սիրում մայրիկիս հետ ճաշ պատրաստել։

Իմ մայրիկը շատ է սիրում ուրիշ երկրներ գնալ։

Իմ մայրիը շատ լավ է ճաշ պատրաստում։