Կենդանիների պոչը

Պատկերացնել շանը կամ կատվին առանց պոչի, գրեթե անհնար է: Հետաքրքիր է` կենդանիների ինչի՞ն է պետք պոչը, ինչո՞ւ նրանք պոչ ունեն…

Պարզվում է, որ պոչը շատ կարևոր դեր է խաղում կենդանիների կյանքում, այն նրանց մարմնի կարևոր մասն է: Մի մասն այն օգտագործում է ցատկելու, մյուս մասը` տեղաշարժվելու համար: Եթե կենդանիներին համեմատենք մեքենայի հետ, ապա պոչը կլինի նրանց ղեկը: 

Ձիերին, կովերին և մի քանի այլ կենդանիների պոչն օգնում է ամռանը պաշտպանվել ճանճերից, մոծակներից:

Շների մոտ պոչը տրամադրութան  ցուցանիշն է. օրինակ՝ տիրոջը տեսնելիս շունն ուրախությունից թափահարում է պոչը, իսկ եթե այն ներքև է պահած կամ սեղմված է, նշանակում է, որ կենդանին ինչ-որ բանից վախեցած է:

Որոշ կենդանիների  պոչը տաքացնում է ցուրտ եղանակին: Այդպիսին են կզաքիսը, աղվեսը, գայլը և էլի շատ ու շատ կենդանիներ: Ձմռանը, երբ նրանք պառկում են քնելու ձյան վրա, կծկվում և պոչով փակում են իրենց քիթը, որպեսզի  այն չսառչի:

Խորամանկ աղվեսն առանց պոչի պարզապես չի կարող ապրել, որովհետև շները նրան կբռնեն, իսկ պոչի օգնությամբ նա խաբում է: Պոչը ուղղում է դեպի ձախ, իսկ ինքը փախչում ՝աջ:

Շատ կենդանիներ պոչն օգտագործում են վազքի ժամանակ հավասարակշռությունը պահելու համար: Հենց այդ պատճառով էլ սկյուռիկին անհրաժեշտ է պոչը , երբ նա մի ճյուղից մյուսն է ցատկում: Եվ նրա փամփլիկ պոչը ծառայում է իբրև օդապարիկ:

 Իսկ կապիկներին պոչն օգնում է սնունդ գտնել. պոչով կախվելով ճյուղերից՝  նրանք թաթերով կարողանում են պտուղներ պոկել:

Առաջադրանք

  1. Ի՞նչ դեր ունի պոչը կենդանիների կյանքում:

Պարզվում է, որ պոչը շատ կարևոր դեր է խաղում կենդանիների կյանքում, այն նրանց մարմնի կարևոր մասն է: Մի մասն այն օգտագործում է ցատկելու, մյուս մասը` տեղաշարժվելու համար:

  1. Տեքստից դո՛ւրս գրիր այն հատվածը, որտեղ նկարագրվում է շան տրամադրությունն  ըստ պոչի:

տիրոջը տեսնելիս շունն ուրախությունից թափահարում է պոչը, իսկ եթե այն ներքև է պահած կամ սեղմված է, նշանակում է, որ կենդանին ինչ-որ բանից վախեցած է:

  1. Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը: Կապիկներին պոչն օգնում է՝
  1. արագ վազել,
  2. ազատվել թշնամիներից,
  3. ձմռան ցրտին տաքանալ,
  4. պոչով կախվել ճյուղերից ու թաթերով  բանան պոկել:
  5. Ո՞ր կենդանին է խաբում իր պոչով:
  6. Ընդգծի´ր սխալ պատասխանը։
  • Ձիերն ու կովերը  պոչի օգնությամբ քշում են ճանճերին
  • Ձիերն ու կովերը  պոչի օգնությամբ սնունդ են հայթայթում:
  • Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար կենդանիների պոչի մասին:
  • Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները. _____________________

 _____________________

 _____________________        

 _____________________

  • Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ:

Կովեր, ձիեր, կենդանիներ

  • Գրի՛ր պոչատ, ճերմակ, փափուկ,  խաբել, բառերի հոմանիշները:

պոչատ-առանձ պոչի

ճերմակ-սպիտակ

փափուկ-փխրուն

խաբել-ստել

 ______________

  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Պոչ», «աղվես» բառերը ցույց են տալիս.
  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • գործողություն: