Արև՛ ունես քո աչքերում, Քո աչքերում, քո ձեռքերում, Քո այդ փամփլիկ թաթիկներում, Քո Խատուտիկ աչիկներում: — Քո խատուտիկ աչիկներով Պիտի նայե՛ս մի օր հեռուն, Դրո՛շ պիտի պահես մի օր Քո ամրացած ձեռիկներում, — Ու չմարող իմ երգերով Պիտի գնաս դեպի գրոհ: |
Ձոն հոկտեմբերիկի
Reply